Ընկերությունը

«Վանի» ՍՊԸ շինարարական կազմակերպությունը ստեղծվել է 1996թ.-ին:

Այդ դժվարին ետպատերազմյան տարիներին ընկերության հիմնադիր` Ղազար Արամայիսի Գրիգորյանը, երազում էր տեսնել Հայաստանի բարեկեցիկ ապագան: Այդ երազանքը իրականություն դարձնելու մեծ ձգտումը միայն հնարավոր դարձրեց հաղթահարել բազմաթիվ բարդություններ և իրականացնել անիրական թվացող նախագծեր:

«Վանի» ընկերության ջանքերով 1996թ.-ից առ այսօր բազմաթիվ գյուղերում ու քաղաքներում լուծվել են էլեկտրամատակարարման, գազաֆիկացման, ջրամատակարարման ու կապի խնդիրնեը: Կազմակերպությունը ակտիվ մասնակցում է նաև քաղաքացիական և արդյունաբերական քաղաքաշինությունը:

Այսօր «Վանի» ՍՊԸ-ն հանդիսանում է Հայաստանի խոշորագույն շինարաարական կազմակերպություններից մեկը: Մենք ունենք սեփական արտադրական կոմբինատ, բազմաթիվ տրանսպորտային միջոցներ, նորագույն մեքենա սարքավորումներ և, ամենակարևորը` փորձառու ու համախմբված աշխատակազմ:

Մենք հետևում ենք շինարարության ոլորտի համաշխարհային զարգացմանը: Մեր արտադրական կոմբինատում գործում են լուսավորության նորագույն համակարգերի արտադրամասը, ինչպես նաև պեռլիտի ու պեռլիտե սալիկների արտադրամասը: Մշակման փուլում են նաև այլ լայնածավալ ու գլոբալ նախագծեր:

Մեր աշխատանքի բարձր որակի լավագույն ապացույցն են հանդիսանում ամբողջ Հայաստանով մեկ տարիներ առաջ կատարված ու շահագործմանը հանձնված մեր գործերը: Մենք միշտ առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքներով` բարեխիղճ աշխատանք, մատչելի գին, նվազագույն ժամկետներ:

հաղորդագրություն

Հետադարձ կապ

  • ՀՀ, ք․ Երևան, 0053, Արին-Բերդի 2/1
  • + 374 (10) 47 03 90; + 374 (99) 00 99 29
  • info@vani.am

Հետեվեք մեզ

Հետևեք մեզ