«Վանի» ՍՊԸ-ն սպառողին է առաջարկում մեր կողմից արտադրվող Լուսադիոդային Լուսատուների բազմազան տեսականի, որոնք տարբերվում են իրենց յուրահատկություններով` արդեն իսկ գոյություն ունեցող լուսատուներից:

Լուսադիոդային Լուսատուների առավելությունները

  • Լուսադիոդային Լուսատուների անընդմեջ աշխատանքային տևողությունը տատանվում է 50-100 հազար ժամ, որը համարժեք է 11 տարվա տևողության: Դա 100 անգամ շատ է, քան շիկացման լամպերը և 5-10 անգամ, քան լյումինեսցենտային լամպերը:
  • Քիչ էլեկտրասպառումը համարվում է նրա գլխավոր առավելություններից մեկը: Լուսադիոդային Լուսատուների օգտագործումը թույլ է տալիս զգալիորեն` մոտ 10 անգամ, տնտեսել էլեկտրաէներգիա` համեմատ մինչ այժմ ունեցողների:
  • Լուսադիոդային Լուսատուները կարող են աշխատել -50 °C-ից մինչև +60 °C ջերմաստիճաններում:
  • Լուսադիոդային Լուսատուները հնարավորություն են տալիս ստանալ ցանկացած գույնի լույս. մաքուր կապույտ, մաքուր սպիտակ, նարնջագույն, կապտականաչ և տասնյակ այլ գույներ:
  • Անվտանգության բարձր մակարդակ` շնորհիվ ցածր լարման աղբյուրի: Հնարավորություն են տալիս օգտագործել ջրի տակ (շատրվանների, ջրավազանների և ակվարիումների), պայմանով, որ ապահովվի նրանց անվտանգության պահանջները:
  • Լուսադիոդային Լուսատուների փոքր չափերը հնարավորություն են տալիս իրագործել ցանկացած դիզայների մտահղացումները:
  • Լուսադիոդային Լուսատուների մեջ օգտագործվում է ոսպնյակ, որի լույսի արձակման անկյունը տատանվում է 10°-140°, ինչը թույլ է տալիս ստանալ առավելագույն լուսավորություն:
  • Պարզ ամրացման միջոցով կարելի է տեղադրել ցանկացած մակերևույթի վրա` տնտեսելով մոնտաժման նյութերը:
  • Կայուն է մեխանիկական հարվածների, վիբրացիայի նկատմամբ:
  • Մաքուր է էկոլոգիապես, հրակայուն է, չի պարունակում թունավոր նյութեր և չի արձակում ուլտրամանուշակագույն ճառագայթներ:
  • Կարող է աշխատել սնուցման տարբեր աղբյուրներից, մեքենայի էլեկտրական մարտկոցից, և շատ հարմար է դաշտային աշխատանքների և արտակարգ իրավիճակների ժամանակ:

Մենք կարող ենք նախագծել, պատրաստել և տեղադրել ցանկացած հզորության և տեսակի Լուսադիոդային Լուսատուներ` ըստ պատվիրատուի պահանջի` խելամիտ ժամկետներում: Պատվիրել կարող եք կապնվելով մեզ հետ:

հաղորդագրություն

Հետադարձ կապ

  • ՀՀ, ք․ Երևան, 0053, Արին-Բերդի 2/1
  • + 374 (10) 47 03 90; + 374 (99) 00 99 29
  • info@vani.am

Հետեվեք մեզ

Հետևեք մեզ